«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Քննչականում իրավական քաոս է

Քննչականում իրավական քաոս է
22.01.2019 | 03:21

Մի կողմից ՄԻԵԴ-ի որոշումը, մյուս կողմից դատական համակարգից մշտական բողոքները թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այս ոլորտում իրավիճակ չի փոխվել։ Ինչպես երևում է, նոր իշխանություններն էլ ջանք չեն գործադրում, որ օր առաջ խնդիրները կարգավորվեն։ Ավելին, արդարադատության համակարգում եղած խնդիրներին` կոռուպցիա, անարդար վճիռներ, գումարվում են նորերը` ոչպրոֆեսիոնալիզմ և իրավական անգրագիտություն։ Ասվածի լավագույն օրինակը ՀՔԾ-ի աշխատանքն է, որից դժգոհ են անգամ քննչականի աշխատակիցները։


Մեր տեղեկություններով` այս ծառայությունում իրավիճակը նախանձելի չէ, նույնիսկ փորձառու քննիչներին վերադասից այնպիսի պահանջ է իջեցվում, որ վերջիններս սկսում են կասկածել իրենց իրավական գիտելիքների վրա։ Հատկապես անհարմար վիճակում են հայտնվել այն մարդիկ, որոնք չեն ցանկանում իրավական խութերով հարուստ գործերին ընթացք տալ ու շարժվել օրվա հրամայականով` ավելի շատ աղմուկ, քան իրավական հիմքեր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ